top of page

«Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ուղղակիորեն վերաբերում է ՌԴ անվտանգության հարցերին». Պուտին

May 14, 2021
1 min read

Իսրայելի ու Պաղեստինի հակամարտությունն ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանի անվտանգությանը, վստահ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Ուրբաթ, Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը, երկրի ղեկավարը մասնակիցներին առաջարկել է «իրենց կարծիքը հայտնել այն մասին, թե ինչպիսին է այժմ իրավիճակը Միջին Արևելքում»:


«Ես նկատի ունեմ պաղեստինա-իսրայելական սրված հակամարտությունը: Դա տեղի է ունենում մեր սահմանների անմիջական հարևանությամբ և ուղղակիորեն ազդում է մեր անվտանգության շահերի վրա»,-ասել է Պուտինը:


Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1800 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page