top of page

Ի՞նչ հարցեր կքննարկվեն Պուտին - Լուկաշենկո հանդիպմանը. Բելառուսի նախագահը ժամանել է ՌԴ

Sep 9, 2021
1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ. այդ մասին գրում է Tass-ը։


Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ինտեգրացիոն գործընթացների աշխատանքների արդյունքները և ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:


Բացի այդ, Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի կապակցությամբ նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ` ներառյալ Աֆղանստանում առկա իրավիճակը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page