Պուտինն ու Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն փաստաթուղթ
Nov 5, 2021
1 min read

Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն իրավական ակտը. հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Այսպիսով, երկու նախագահները հաստատել են սեպտեմբերին հավանության արժանացած բոլոր 28 միութենական ծրագրերը, ինչպես նաև Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների հիմնական ուղղությունները։
Բարձրագույն պետական խորհրդի առցանց հանդիպման արդյունքներով հաստատվել են նոր ռազմական դոկտրինը, միութենական պետության միգրացիոն քաղաքականության հայեցակարգը և այլ որոշումներ։























Comments