Պուտինն ընտրությունների նախաշեմին հանդես է եկել տեսաուղերձով
Sep 16, 2021
1 min read

Ռուսաստանին անհրաժեշտ են ուժեղ, հեղինակավոր խորհրդարան և պատգամավորներ, որոնք կգործեն երկրի և ժողովրդի շահերից ելնելով: Նման համոզմունք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրությունների նախաշեմին իր տեսաուղերձում․ գրում է Russia Today-ը:
«Ժամանակակից աշխարհը բարդ է: Մենք տեսնում ենք, թե ինչ արագ, երբեմն անկանխատեսելիորեն է այն փոխվում: Սա, իհարկե, նոր մարտահրավերներ է ստեղծում: Մեզ անհրաժեշտ է ուժեղ, հեղինակավոր խորհրդարան, որպեսզի նորընտիր Դումայի պատգամավորները գործեն ի շահ Ռուսաստանի և մեր ժողովրդի, աշխատեն հանուն ժողովրդի», - ասել է Պուտինը:
Պետդումայի և տարբեր մակարդակների մարզային ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ից 19-ը:























Comments