top of page

Պուտինը հետմահու «Արիության շքանշանով» է պարգևատրել Սոչիում սպանված Աղոզյանին և Մաթևոսյանին

Jul 3, 2021
1 min read

Հունիսի 9-ին Սոչիի բնակչի կողմից հերթապահության ժամանակ սպանված դատական կարգադրիչներ Ալբերտ Աղոզյանը և Անդրանիկ Մաթևոսյանը հետմահու պարգևատրվել են «Արիության շքանշաններով»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակված է kremlin.ru կայքում:


«Արիության, քաջության և նվիրվածության համար, որոնք ցուցաբերվել են ծառայողական պարտականությունները կատարելիս, Աղոզյան Ալբերտ Արտեմովիչին և Մաթևոսյան Անդրանիկ Խաչիկովիչին պարգևատրել «Արիության շքանշանով»,- ասված է փաստաթղթում:


Հունիսի 9-ին Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տան բնակիչներին վտարելու համար Ադլերի դատարանի կողմից ուղարկված կարգադրիչները գնդակահարվել էին տեղի 60-ամյա բնակչի կողմից, որը նաև վիրավորել էր մեկ այլ մարդու:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page