ՌԴ նախագահի և Փաշինյանի հանդիպումն առաջիկայում կկայանա
Oct 4, 2021
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս անձնական հանդիպում կունենան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարի արդեն անցկացրել են երեք անձնական հանդիպում, 14 հեռախոսազրույց և մոտ ժամանակներս պատրաստվում են նոր անձնական հանդիպում ունենալ», - ասել է Մատվիենկոն:























Comments