top of page

Խաղաղապահների գալով Արցախում վիճակը նորմալ է, թեև, երբեմն անկայունության օջախներ են լինում․Փաշինյան

Jul 7, 2021
1 min read

Այսօր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անվտանգությանն առնչվող հարցերին և դրանց շուրջ տեղի ունեցող ակտիվ քննարկումներին:


Փաշինյանն խոսել է ՀՀ-ում տիրող անկայուն վիճակի մասին, միևնույն ժամանակ՝ ընդգծել ՌԴ նախագահի և Ռուսաստանի դերակատարությունն ու ջանքերը հրադադարի կնքման հարցում:


«Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Արցախում իրավիճակը կայուն է, սակայն, երբեմն, անկայունության օջախներ են ստեղծվում, և այսօր ցանկանում եմ Ձեզ հետ ասել, թե ինչո՞ւ է դա տեղի ունենում: Անկայուն է նաև իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այդ մասին բազմիցս խոսել ենք, այստեղ նույնպես մշտական անհանգստության օջախ կա վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ հարցով քննարկում կկայանա։


Անդրադառնալով 15 հայ ռազմագերիների վերադարձին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հունիսի 24-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը, որից մեկ շաբաթ անց տեղի է ունեցել ռազմագերիների վերադարձը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page