top of page

ՌԴ այցը ոչ թե տրամաբանական է, այլ միակ հնարավորը․ ռուս փորձագետը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Jul 8, 2021
1 min read

Հատկանշական է, որ վերընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը հենց Ռուսաստան էր։ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն այսօր՝ հուլիսի 8-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած տեսակապի ժամանակ նման գնահատական տվեց Փաշինյանի մոսկովյան այցին՝ որակելով այն կարևոր ու բարի ժեստ։


Ջաբարովի կարծիքով՝ չնայած Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, ընտրությունները պատշաճ կերպով են անցկացվել, և պետք է օրենսդիր մարմնում ապահովել քաղաքական հավասարակշռություն։


«Հայ-ռուսական գործակցության մեծագույն ձեռքբերումն այն է, որ ՌԴ նախագահին հաջողվել է արցախյան պատերազմի հակամարտող կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ ու Արցախում տեղակայել խաղաղապահ ուժեր, որոնց առկայությունը լավ երաշխիք է՝ կանխելու կոնֆլիկտի հետագա սրումը»։


Քաղաքագետ Արմեն Գասպարյանն էլ, ընդգծելով ՌԴ դերը ՀՀ-ում անվտանգության ապահովման գործում, նշեց որ այդ տեսանկյունից հիմնավորված է Փաշինյանի առաջին այցը Մոսկվա։


Ռուսաստանի Ժողովուրդների Բարեկամության համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենկովը խոսեց ազգային շահերի պաշտպանության մասին։


«Հետխորհրդային երկրներում արևմտյան արժեքների կրող քաղաքական գործիչները միայն ազգային շահերի բախման կետում են հասկանում, որ դրանք պաշտպանելու գործում աջակցություն կարող են ստանալ միայն ՌԴ- ից։ Ռուսաստան կատարած այցը ոչ թե տրամաբանական է, այլ միակ հնարավորն է»,- կարծիք հայտնեց Եգորչենկովը։


Բանախոսներն անդրադարձան նաև գերիների վերադարձի թեմային։ Ջաբարովը նշեց, որ գործընթացը ձգձգվում է, քանի որ Բաքուն ռազմագերիներին դիտարկում է որպես քրեական հանցագործներ։ ըստ նրա՝ իրականում, սակայն, դա հումանիտար հարց է։


Քաղաքագետ Գասպարյանը նշեց, որ գերիների վերադարձը արագ չի լինելու, քանի որ այն իր մեջ պարունակում է առևտրի տարր․ տվյալ դեպքում խոսք է գնում ականապատ դաշտերի քարտեզների մասին։






 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page