Տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց
Apr 24, 2021
1 min read
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Հեռախոսազրույցի ընթացքում, ըստ հաղորդման շարունակվել է քննարկումը Ղարաբաղյան իրադրության շուրջ։ Գոհունակությամբ արձանագրվել է, որ շնորհիվ ռուս խաղաղապահների ջանքերի, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ հանգիստ եւ կայուն։
Մտքերի փոխանակություն է իրականացվել երկկողմ համագործակցության ակտուալ հացերի, այդ թվում նաեւ՝ էներգետիկ ոլորտին առնչվող հարցերի շուրջ։
Նյութի աղբյուրը՝ Հրապարակ
























Comments