Հայտնի է Պուտինի և Էրդողանի հանդիպման թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Սիրիայում ահաբեկիչների և ընդդիմության սահմանազատման հարցը: Երկու նախագահների հանդիպման թեմաներից մեկն անվանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հայտնի է դարձել, նախագահները կքննարկեն Իդլիբի դեէսկալացիայի գոտում ահաբեկիչների դեմ պայքարի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը: Նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից պարտավորությունների իրականացումը դանդաղ է ընթանում։
«Մենք զրուցում ենք մեր թուրք գործընկերների հետ, ովքեր երկու տարի առաջ հատուկ պայմանավորվածություն են ձեռք բերել մեզ հետ, համաձայն որի նրանք պայքարելու են ահաբեկիչների դեմ Իդլիբի դեէսկալացիայի գոտում և բաժանելու են այն ոչ ահաբեկչական զինված խմբերից, որոնք համագործակցում են թուրքական բանակի հետ»,-նշել է Լավրովը:
Նշենք, որ բանակցությունները կկայանան Սոչիում, սեպտեմբերի 29 -ին:























Comments