Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը․ Ղազինյան
Sep 24, 2021
1 min read

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բազմիցս հայտարարել եմ, որ բացի հոկտեմբերի 19-ից, Ռուսաստանը ևս երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը:
Այսօր փաստորեն հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը:
Նա համաձայնվել է պատերազմը կանգնեցնել միայն Շուշին ադրբեջանին հանձնելուց հետո՝ զոհաբերելով հազարավոր հայ մարդկային կյանքեր և թշնամուն հանձնելով Հադրութը, Կովսականն ու Սանասարը, Շուռնուխն ու Որոտանը, Գորիս - Կապան ավտոճանապարհը
Մինչ այժմ հնչած միակ հոդաբաշխ բացատրությունը եղել է «ինձ կասեյին ԴԱՎԱՃԱՆ» արտահայտությունը:
Դավաճան պոզով-պոչով կենդանի է՞»։























Comments