top of page

Պուտինը խոսել է Պետդումայի ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքների մասին

Sep 25, 2021
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Պետդումայի ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը, ասել է, որ տեխնոլոգիական առաջընթացը հնարավոր չէ կասեցնել: Այդ մասին նա խոսել է սեպտեմբերի 25-ին, Պետդումայի կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպմանը, մեջբերում է ՏԱՍՍ-ը:


Երկրի ղեկավարի խոսքով, էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ կասկածները ծագել են ոչ թե ընթացակարգի որակի, այլ այն պատճառով, որ ինչ-որ մեկին դուր չեն եկել դրա արդյունքները:


Հիշեցնենք, որ 8-րդ գումարման Պետդումայի ընտրություններին առցանց քվեարկությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-19-ը Մոսկվայում, Սևաստոպոլում, ինչպես նաև Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Յարոսլավլի, Մուրմանսկի և Ռոստովի մարզերում: Մոսկվայում առցանց քվեարկության վերջին մասնակցությունը գերազանցել է 96 տոկոսը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page