Պղնձի և մոլիբդենի արտահանման լիցենզիոն տուրքը կավելանա․ Քերոբյան
Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նոր արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի նկատմամբ՝ 15%-ով բարձրացնելով այդ տուրքը։
ՀՀ էկոնոմիկայի նախախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի խոսքով՝ որոշման անհրաժեշտությունն այն է, որ այսօրվա ռոյալթիների գործող համակարգը բավարար չափով չի ապահովում ընդերքից ստացված եկամուտների հավասարաչափ բաշխումը ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների միջև։
«Գերբարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որ ՀՀ-ն կիրառի այսպիսի տուրք՝ միաժամանակ ապահովելով բյուջեի համար անհրաժեշտ մուտքեր»,- նշեց Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ պղնձի գները նախորդ տարվա համեմատ աճել են։ Նա տեղեկացրեց, որ եթե նախորդ տարի պղնձի մեկ մետրի տոննան 6000 դոլար էր, ապա այժմ այդ թիվը հասել է 9200-9300 դոլարի։ Իսկ մոլիբդենի գները ն նախորդ տարվա համեմատ աճել են՝ 24000 դոլարից հասնելով 41000 դոլարի։
Comments