top of page

Չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա

Sep 20, 2021
1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից եվս 2 ամիս աշխատավարձ կստանա


Տեղեկացրել եմ, որ Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից հետո հանդիպել էի Թեղուտ ՓԲԸ համասեփականատեր Նորիկ Պետրոսյանի հետ, խնդրել չլուծել աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, մինչև հասկանանք՝ ինչ ճակատագիր է ունենալու ձեռնարկությունը։


Արդյունքում 2020թ․ մայիսի 23-ին 183 աշխատակցի հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր։ Աշխատակիցներն արդեն 15 ամիս աշխատավարձ են ստանում, ինչի համար շնորհակալ եմ։


Սեպտեմբերի սկզբին աշխատանքային պայմանագրերի ժամկետները ևս 2 ամսով երկարաձգվել են` մինչև հոկտեմբերի 31-ը։ Սա հնարավորություն է տվել ժամանակ շահել Ալավերդիում այլընտրանքային աշխատատեղերի մասով տարվող աշխատանքներում։


Այս ամիսներին լուռ, ծավալուն աշխատանք է տարվել այս մասով, և արդեն կարող եմ ասել` առաջիկայում սպասեք դրական լուրերի»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page