top of page

Քաբուլում իրականացված ահաբեկչության ժամանակ զոհվել է թալիբների զորապետերից մեկը

Nov 3, 2021
1 min read

«Թալիբան» արմատական շարժման զինված ուժերի ղեկավարներից մեկը՝ Համդուլլա Մոխլիսը, նոյեմբերի 2-ին զոհվել է Քաբուլում Մուհամադ Դաուդ Խանի անվան զինվորական հոսպիտալի մերձակայքում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով: Նոյեմբերի 3-ին այդ մասին հաղորդել է AFP-ն:


Ինչպես հայտնում է AFP-ն, առնվազն 19 մարդ է սպանվել, ևս 50-ը՝ վիրավորվել Քաբուլում Մուհամադ Դաուդ Խանի անվան զինվորական հոսպիտալի վրա հարձակման հետևանքով: Իր հերթին, Իրանի Press TV հեռուստաալիքը տեղեկացնում է 25 զոհվածների մասին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page