«Թալիբանը» փակել է Քաբուլի օդանավակայանի ճանապարհը
Aug 25, 2021
1 min read

«Թալիբանը» փակել է Քաբուլի օդանավակայանի ճանապարհը և հայտարարել, որ աֆղաններին այլևս այնտեղ չի թողնի։ Այդ մասին հայտարարել է արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, փոխանցում է BBC-ն։ Օդանավակայանի պատերի մոտ հավաքված մարդկանց հրամայվել է տուն գնալ։ Թալիբները հաստատում են, որ նրանց անվտանգությունը երաշխավորված է։
Իր հերթին Զաբիհուլլա Մուջահիդը խնդրել է ԱՄՆ-ին այլևս կոչ չանել մարդկանց լքելու Աֆղանստանը։ «Մեզ հարկավոր են նրանց տաղանդները», -ասել է նա։























Comments