top of page

Քաբուլում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

Oct 20, 2021
1 min read

Հոկտեմբերի 20-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլում. այդ մասին հայտնել է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությանը:


Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Դեխմազանգի շրջանում՝ սահմանապահ ոստիկանության շտաբի շենքի դիմաց: Անհայտ անձը նռնակ է նետել ընթացող ավտոմոբիլի վրա, որը պատկանում էր երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:


Աֆղանստանի ներքին գործերի նախարարության՝ թալիբների կողմից նշանակված մամուլի քարտուղար Քարի Սայիդ Հոստին հավաստել է միջադեպի մասին տեղեկատվությունը և հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» երկու զինյալի վիրավորվելու մասին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page