top of page

Քադիրովը պատասխանել է Ռուսաստանը ղեկավարելու ցանկության մասին հարցին. «Tert.am»

May 6, 2021
1 min read

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատասխանել է հարցին, թե կցանկանա՞ր արդյոք դառնալ Ռուսաստանի նախագահ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա խոսել է որդու՝ Ադամի ինստագրամյան էջի եթերում:

Քադիրովի կարծիքով՝ Ռուսաստանն ունի աշխարհում ամենալավ նախագահը: Նա ուշադրություն է հրավիրել Վլադիմիր Պուտինի անձնական որակներին՝ իմաստությանը, հեռատեսությանը և խարիզմային:

«Այդ իսկ պատճառով մենք աջակցելու ենք մեր նախագահին»,- ընդգծել է չեչեն առաջնորդը: Պատասխանելով իր հետագա ծրագրերի մասին հարցին՝ Քադիրովը նշել է, որ մտադիր է ծառայել իր ժողովրդին:


Քադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից ի վեր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page