top of page

Քաղաքացիներին արգելվել է երթևեկել Անտառային փողոցով (լուսանկարներ)

  • Aug 10, 2021
  • 1 min read



Քաղաքացիների մուտքը Երևանի Անտառային փողոց արգելված է։ Այդ մասին ահազանգել են քաղաքացիները՝ այսօր Mediahub.am-ին տրամադրելով լուսանկարներ, որտեղ երևում է, որ նախագահական շենքի ավտոկայանատեղիների միջով անցնող ճանապարհը փակ է։

Մեզ դիմող քաղաքացիներին տարածքի անվտանգությունն ապահովող աշխատակիցը հայտնել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ սահամանափակված է այդ ճանապարհով ազատ տեղաշարժի իրավունքը։


2019թ․ կառավարության աշխատակազմի՝ այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր․ «Անտառային փողոցի վրա կայանատեղի է կառուցվել , հետագայում երկու կողմից փակվել ավտոփակոցներոով և տարիներ շարունակ հանդիսացել է միայն նախագահական ավտոմեքենաների համար հասանելի միջանցք։


Այդ գործողության արդյունքում Անտառայինը դադարել է լինել Լեռ Կամսար և Բաղրամյան փողոցներն իրար կապող միջանցիկ փողոց, որը մեծ անհարմարություններ էր պատճառում ոչ միայն տեղի բնակիչներին, այլ նաև, առհասարակ, բոլոր վարորդներին, քանի որ այդ մեկուսացման արդյունքում էլ ավելի ծանրաբեռնվեց Բաղրամյան փողոցը։


Ստանալով բողոքներ տեղի բնակիչներից՝ որոշեցինք գնալ ընդառաջ և բացել ավտոփակոցները»։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page