«Քաղաքակրթությունների բախում»՝ հայաստանյան ընթերցողների համար (լուսանկարներ)
Updated: Oct 8, 2021

Սամուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» հանրությանը հասանելի է արդեն նաև հայերեն։ 30 տարի առաջ գրված գիրքը հստակ ընգդծում է՝ քաղաքակրթությունների բախումը հստակ մարտահրավեր է, որը թակելու է աշխարհի բոլոր պետությունների դռները։
Ըստ հայ վերլուծաբանների՝ գիրքն իր արդիականությունն ու ակտուալությունը չի կորցնում անգամ մեր օրերում։
«Այս գիրքը ֆունդամենտալ նշանակություն ունի թե՛ պատմության տեսանկյունից, թե՛ քաղաքագիտության տեսանկյունից»,- նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Գրքի թարգմանությամբ զբաղվել է քաղաքագետ, «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր Արմեն Մինասյանը։
Նա նկատեց՝ իրենց նախաձեռնած «Գեոպոլիտիկա» շարքը նպատակ ունի հայաֆիկացնել այն հեղինակներին, որոնք կանխատեսում են վեկտորներ, որոնցով շարժվում է աշխարհը։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ աշխատությունն արդիական է, քանի որ քաղաքակրթությունների բախումը տեսանելի է ամենուր և ամեն պահի։
«Մենք տեսնում ենք գերիներին սպասող Հայաստան և գերիներին տանջող Ադրբեջան։ Անգամ նույն հասարակությունում տեսնում ենք և՛ Շուշին ազատագրած հայի, և՛ Շուշիին «Շուշա» ասողի»,- նկատեց նա։
Վերլուծաբան Կարեն Բեքարյանն էլ ասաց, որ նման մասնագիտական գրքերի թարգմանությունը խիստ կարևոր է, որպեսզի որոշման ընդունման գործընթացի ցանկացած ներկայացուցիչ իրեն առնչվող ոլորտի նյութերին ծանոթ լինի, որ պակասեցնի մեջբերումները «Կարգին հաղորդումից»։
Մանրամասները՝ տեսանյութում։





































Comments