top of page

Քաղհալածյալը էլ չի հալածվի. ինչ եղավ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումից հետո. «Ժողովուրդ»

Aug 19, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային անվտանգության ծառայությունը «փակել է» Գագիկ Ծառուկյանի քրեական գործը: Ավելին՝ իրավապահ համակարգում կատակում են, որ քրեական գործով այնքան գործ չի արվել, որ թղթապանակների վրա փոշի է նստել: Ինչո՞ւ ԱԱԾ-ն որևէ քայլ չի անում ԲՀԿ առաջնորդի քրեական գործով՝ հաշվի առնելով 2020 թվականի ԱԱԾ-ի գերակտիվ գործողությունները վերջինիս մասով, խուզարկությունները, նրան մի քանի անգամ ԱԱԾ հրավիրելը և, իհարկե, պատերազմի օրերին կալանավորելը։

Գուցե այն ժամանակ հրահանգ կար իշխանությունների կողմից, իսկ հիմա որոշել են «ներել»:


Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն էր տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:

Հ. Գ. Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ օգոստոսի 16-ին Գագիկ Ծառուկյանը գնացել էր ՀՀ կառավարություն եւ հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինններս մոտ 1,5 ժամ զրույց են ունեցել»։


Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page