top of page

Քաջարանի ղեկավարը Քննչական կոմիտեում է․ Ժողովուրդ

Apr 22, 2021
1 min read

ArmLur.am-ի տեղեկություններով, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում:

Կեսօրին նրա հետ կապ հաստատել հաջողվեց, սակայն Փարամազյանը նշեց, թե այդ պահին զբաղված է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել: Սակայն դրանից հետո մինչեւ այժմ նրա հետ կապ հաստատել այլևս չի հաջողվում: Հավելենք, որ նրան Քննչական կոմիտեում կոպիտ մոտեցում են ցուցաբերել, որի մասին առաջիկայում մանրամասներ կներկայացնենք:

Հիշեցնենք, որ երեկվանից Սյունիքում լարված վիճակ է եւ սկսվել է ձերբակալությունների շարք: Այսօր Քննչական կոմիտե էին բերվել նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Գարիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, նրա տեղակալը և այլք:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page