top of page

Քաջարանի բնակիչը Գեղի գետի ափին ապօրինի շինարարություն է իրականացրել

  • Aug 4, 2021
  • 1 min read


Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 28-ին իրականացրած շրջայցի ժամանակ պարզել են, որ Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում տեղի բնակիչներից մեկը, առանց համապատասխան փաստաթղթավորման և չունենալով թույլտվություն, Գեղի գետի ափին շուրջ 6000 քմ տարածքում իրականացրել է շինարարական աշխատանքներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։


Իրավապահները նաև ճշտել են, որ համայնքային իրավասու պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել` ապօրինի շինարարությունը կասեցնելու ուղղությամբ:


Ձեռնարկվում են միջոցներ՝ հողահատկացման օրինականությունը ստուգելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page