top of page

3773 զոհ՝ ըստ Փաշինյանի․ իշխանությունը հակասական տվյալներ է հայտնում, իրականում քանի՞ զոհ ունենք

Aug 24, 2021
1 min read


Ազգային ժողովի այսօրվա՝ օգոստոսի 24-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի 3773 զոհ։


Մինչ այս ԱԺ-ում և այլ բարձր ամբիոններից իշխանական գործիչները բազմիցս անդրադարձել են այդ թվին։ Տիգրան Ավինյանը 2021 թվականի հունվարին հայտարարել էր, որ հայկական կողմի զոհերի թիվը չի անցնում 4000-ը, չնայած այն բանին, որ շրջանառվող մի շարք լուրերի համաձայն՝ այդ թիվը հասնում է 5000-ի։


Նիկոլ Փաշինյանն իր նախորդ ելույթներից մեկում անդարադառնալով թեմային՝ ասել էր․


«Զոհերի թիվը 4000-ի կարգի է՝ պլյուս-մինուս հիսուն հոգի»։


Արսեն Թորոսյանն էլ հարցազրույցներից մեկում նշել էր, որ զոհերի թիվը հասնում է 2660-ի։


Այդպիսով, իշխանությունը հակասական թվեր է ներկայացնում հայկական կողմի զոհերի վերաբերյալ, ուստի հանրությունն այդպես էլ չի կարողանում հստակ պատկերացում կազմել, թե, ի վերջո, քանի՞ զոհ ունեցանք մենք 44-օրյա պատերազմի ժամանակ։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page