Search
Քանյե Ուեսթը պատրաստվում է փոխել անունը
- 24Time.am
- Aug 25, 2021
- 1 min read

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դիմել է իր բեմական անունը փոխելու համար: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Variety ամսագիրը՝ վկայակոչելով դատական նյութերը, փոխանցում է FoxNews-ը:
Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա) դատարան ներկայացված միջնորդության համաձայն՝ 44-ամյա ռեփերն այժմ ցանկանում է Քանյե Օմարի Ուեսթի փոխարեն իրեն «Յե» անվանել՝ դա բացատրելով «անձնական պատճառներով»:
Այս տարվա փետրվարին ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, յոթ տարվա ամուսնությունից հետո, ամուսնալուծության հայց են ներկայացրել: Միևնույն ժամանակ, երգչի երկրպագուները դեռ սպասում են նրա նոր Donda ալբոմի թողարկմանը, որը պետք է թողարկվեր անցյալ տարի:
Comments