top of page

Քարահունջի վարչական ղեկավարն իրեն վերագրվող հանցագործությունները չի ընդունում. փաստաբան․ «news.am»

Jul 5, 2021
1 min read



Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կասկածանքը չի ընդունում, ձերբակալման իրավաչափության հարցով էլ դատարան կդիմեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ավետյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Դատավարական համապատասխան փաստաթղթերին ծանոթանալուց հետո ակնհայտ է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է։ Ավետյանն իրեն վերագրվող հանցագործությունները չի ընդունում»,- ասել է նա։


Հարցին՝ ի՞նչ հիմքեր են ներկայացվել ձերբակալման համար, փաստաբանը պատասխանեց.


«Որևէ հիմք չի ներկայացվել գործով կասկածյալին։ Ընդամենը տրամադրվել է ձերբակալման արձանագրությունը։ Ոչ հիմքերի, ոչ ձերբակալման նպատակի վերաբերյալ որեւէ դատավարական փաստաթուղթ չի տրվել»։


Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ավետյանը 4 բնակչի «Դրամական աջակցություն» անվան տակ գումար է տրամադրել եւ հարկադրել, որ մասնակցեն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ այս տարվա հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page