top of page

Քանյե Ուեսթը խոստովանել է, որ դավաճանել է Քիմ Քարդաշյանին երկրորդ երեխայի ծնունդից հետո

Sep 3, 2021
1 min read

Ռեփերի նոր Donda ալբոմը ինքնախոստովանությունների շարան է։ Ալբոմի Hurricane (Փոթորիկ) երգում Քանյեն պատմել է, որ երկու երեխայի հայր լինելով` «զվարճացել է» սիրուհու հետ։ Երգում Քանյեն նաև իր վրա է վերցնում պատասխանատվությունը իր և Քիմի ընտանիքի փլուզման համար, փոխանցում է Page Six պարբերականը։


Կայքի աղբյուրները նշել են, որ խոսքը ռուս մոդել Իրինա Շեյքի մասին չէ, որի հետ սիրավեպ էին վերագրում ռեփերին։


Նշվում է նաև, որ Ուեսթը դեմ չէր լինի հաշտվել կնոջ հետ, ում այս տարվա փետրվարին ինքն է դիմել ամուսնալուծության համար։ Քիմն առայժմ չի ձգտում վերականգնել հարաբերությունները, փոխարենը Keeping up with the Kardashians շոուի վերջին թողարկման ժամանակ ասել է, որ այնպիսի տղամարդ է փնտրում, որի հետ կկիսի իր առօրյան և որն իրեն շատ ժամանակ կտրամադրի։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page