top of page

Համացանցում տարածվում է կեղծ խաղարկություն Քարֆուր Հայաստանի անունից

  • Sep 6, 2021
  • 1 min read

ree

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են․


«Հարգելի քաղաքացիներ, համացանցում հերթական խաբեությունն է տարածվում։ Հորդորում ենք չվստահել նմանօրինակ կեղծ խաղարկություններին, չփոխանցել որևէ անձնական տվյալ, հատկապես՝ բանկային քարտի տվյալներ: Խորհրդատվության համար կարող եք դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»:


Համացանցում խաբեության շրջանառման մասին տեղեկացրել է նաև «Քարֆուր Հայաստանը»․


«Համացանցում տարածվում է կեղծ խաղարկություն Քարֆուր Հայաստանի անունից։ Էկրանին հայտնված պատուհանը տեղեկացնում է, թե իբր դուք պատասխանելով հարցաշարի հարցերին հնարավորություն կունենաք շահել որոշակի գումար՝ Քարֆուր Հայաստանի կողմից կազմակերպված խաղարկությունում:


Քարֆուր Հայաստանը տվյալ խաղարկության հետ ո՛չ մի առնչություն չունի։ Բոլոր խաղարկությունները, որոնք կազմակերպում ենք մենք, անցկացվում են մեր պաշտոնական էջերում»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page