Ըստ քարտեզի՝ հայկական կողմն Ադրբեջանին է տալու Մարտակերտը, Իվանյանը, Մարտունին․ «Հրապարակ»

Ռուսական РБК լրատվական գործակալությունը երեկ հրապարակել, ապա ջնջել է մի քարտեզ, որի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են սահմանազատման ու սահմանագծման անվան տակ գնալ միակողմանի տարածքային նոր զիջումների։ Այդ մասին գրել է Hraparak.am-ը։
Ըստ այդ քարտեզի՝ հայկական կողմն Ադրբեջանին է տալու Մարտակերտ, Իվանյան, Մարտունի շրջանները։ «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, արևելագետ, Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը «Տելագրամի» իր ալիքում գրել է․
«Սպասում եմ Հայաստանի իշխանությունների մեկնաբանություններին։ Եթե դա Ռուսաստանի խոշորագույն մուլտիմեդիոն հոլդինգի կողմից սխալ է կամ ապատեղեկատվություն, ապա թող պահանջեն հերքման և ներողության հրապարակում»։
РБК-ն որևէ պարզաբանում չի արել և ներողություն չի խնդրել։ Նշված տարածքը կազմում է ևս 1000 քառակուսի կիլոմետր՝ 2․500 քառակուսի կիլոմետր մնացած Արցախից։ Այսինքն, եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա Արցախից առհասարակ որևէ բան չի մնա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments