top of page

Փաշինյանն իմ շենը տվել է թուրքին. ինձնից շատ ո՞վ ունի վարչապետ ընտրելու իրավունք․ քարվաճառցի

Jun 11, 2021
1 min read


Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


« Այսօր մի տարիքով քարվաճառցի հայրիկ էր զանգել ու հետաքրքրվում էր ընտրությանը մասնակցելու հնարավորության մասին։ Բացատրեցի, որ պետք է դիմել անձնագրային, իսկ եթե մերժեն՝ դիմի մեզ, մենք հայցը կազմենք, հետո տանի դատարան, հետո սպասի դատարանի որոշմանը, ու եթե դատարանը բավարարի հայցը՝ դատական ակտը վերցնի, տանի ուր որ հարկն է և այլն, և այլն։


Ուշադիր լսեց, հետո ասեց՝ բալա ջան, ես մի բան չեմ հասկանում - իմ շենը Հայաստանի վարչապետն ա թորքին տվել. բա ինձնից շատ ո՞վ պիտի իրավունք ունենա Հայաստանի վարչապետ ընտրել»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page