top of page

Ովքե՞ր են իրականում «շեղվածները». Politcom

Sep 20, 2021
1 min read

Politcom-ը գրում է․ «Երեկ առավոտ հայտնի դարձավ, թե Ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ նախօրեի երեկոյան Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:


Բարեբախտաբար, ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում երեկ, ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց։


Այս պատմությունը, բարեբախտաբար, դրական ավարտ ունեցավ, սակայն ծնեց մի շարք հարցեր, որոնց հարկ է անդրադառնալ։


ԱԱԾ հաղորդագրության մեջ շատ տարօրինակ է հնչում «շեղվել են մայրուղուց» արտահայտությունը, որը տեղի ունեցածի պատասխանատվությունն իշխանությունից հասցեագրում է շարքային քաղաքացիների ուղղությամբ։ Մյուս կողմից, Գորիս- Կապան ճանապարհին ծանոթ մարդիկ գիտեն, որ դրանից «շեղվել» հնարավոր չէ և մեր հայրենակիցներն, ըստ ամենայնի, առևանգվել, ապա վերադարձվել են ադրբեջանցիների կողմից։ Այս պարագայում դարձյալ անհասկանալի է, թե ինչու է պատկան մարմինը խուսափում հստակ գնահատական տալ՝ այս անգամ էլ, ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններին։


Երբ Իրանից եկող բեռնատարները պրոբլեմներ են ունենում Գորիս- Կապան ճանապարհին, կառավարությունը դա համարում է Ադրբեջանի ու Իրանի խնդիրը։ Հայաստանի քաղաքացիների առևանգման հարցում մեր կառավարությունը դարձյալ պատասխանատու չէ, որովհետև քասախցի երիտասարդները «մոլորվել» են։


Հնարավոր չէ առանց զայրույթի հետևել պաշտոնական լրատվության տրամաբանությանը, որը հանգում է վտանգավոր այն եզրահանգման, որ Հայաստանն անկախ երկիր չէ ու նրանից որևէ բան կախված չէ։ Կամ առնվազն՝ Հայաստանը չունի կառավարություն, որովհետև Գորիս-Կապան ճանապարհի հարցով բանակցում են Ադրբեջանի ու Իրանի պաշտոնյաները, իսկ մեր առևանգված քաղաքացիներին վերադարձնում է ռուսական կողմը։


Լեգիտիմ հարց է առաջանում՝ ովքե՞ր են իրականում «շեղվածները»»։․․․

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page