Քաշաթաղցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ
Sep 2, 2021
1 min read

Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են իրենց ապահովել բնակարաններով։
«Ինչքան ենք վարձով ապրելու, վեց երեխա ունեմ, ամուսինս էլ մահացել է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ կառավարությունը նրանց առաջարկել է տասը միլիոն դրամ, սակայն, վերջիններիս պնդմամբ, այդ գումարով Երևանում տուն գնել չի լինում։























Comments