top of page

Քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել ոստիկանությանը․ «Զինանոց 2021» միջոցառումը շարունակվում է

May 19, 2021
1 min read

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Մարտունի քաղաքի մի բնակիչ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։


Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Տրետուք գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է կարաբին հրացան ու տարբեր տրամաչափի և հրազենների 350-ից ավելի փամփուշտ։


Արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Ճամբարակի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «ՌՊԳ-22» մոդելի նռնականետ ու փամփուշտներ։ Հրազդանի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Հրազդանի բաժին կամավոր հանձնել է հրացան ու ինքնաձիգի 37 փամփուշտ։


Արդյունավետ էր նաև Արարատի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանների բացատրական աշխատանքը. մի տղամարդ Վեդիում՝ գետի մոտ, «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփեր, «Ֆ-1» տիպի բեկորային նռնակներ ու 5,45 մմ տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ էր թողել և զանգել բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ մի տղամարդ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ կարաբին ու ինքնաձիգի փամփուշտներ էր թողել ու զանգել բաժին։


«ՏՕԶ» ակոսափող հրազենն ու ինքնաձիգի փամփուշտներն էլ Նոյեմբերյանի բաժնում հանձնել է Կողբի մի բնակիչ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել են փորձաքննություններ։


ՀՀ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page