ՔՊ-ն դրամահավաք կկազմակերպի. «Հրապարակ»
- Jun 4, 2021
- 1 min read

««Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» շաբաթ օրը՝ հունիսի 5-ին` երեկոյան, հավաքույթ է անցկացնելու՝ նախընտրական դրամահավաք։ Նման միջոցառում ՔՊ-ն կազմակերպել էր չկայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, որի ընթացքում հավաքվել էր մոտ 200 մլն դրամ։
Նման դրամահավաք ՔՊ-ն արել էր նաև 2017 և 2018 թվականներին։ Տեղեկությունը «Հրապարակ»-ը փորձեց ճշտել իմքայլական Վահագն Ալեքսանյանից, ով նաև ՔՊ խոսնակի պարտականություններն է իրականացնում։ Ալեքսանյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ այս շաբաթ օրը դրամահավաք են անելու, պատասխանեց․ «Ես չգիտեմ, եթե լինի, կհայտարարենք՝ կիմանաք»,-գրում է թերթը։


























Comments