Search
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատու է ընտրվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը
- Aug 19, 2021
- 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենիակիցներ, մեդիա ոլորտի հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։
Մեդիա պատասխանատուի պատասխանատվության տիրույթում է հանրության և լրատվական գործունեություն իրականացնողների միջև խմբակցության հաղորդակցության և ընթացիկ աշխատանքների լուսաբանման պատշաճ ապահովումը, ինչը կկատարեմ ամենայն պատասխանատվությամբ։
Շնորհակալ եմ գործընկերներիս վստահության համար»։
Comentarios