top of page

Ի՞նչ է քննարկվել ՔՊ գրասենյակում. «Հրապարակ»

  • Jul 27, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«ՔՊ կենտրոնական գրասենյակում երեկ մոտ 2 ժամ տևած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կուսակցության նորընտիր ֆրակցիայի հետ քննարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ԱԺ անդրանիկ նստաշրջանին ՔՊ-ն հանդես կգա նման նախաձեռնությամբ:


Իշխանությունը մարտավարական քայլ է կատարում՝ հասկանալով, որ ընդդիմությունն ունի նման հնարավորություն, առաջ է ընկնում: Ինչպես ապրիլյանի հանձնաժողովը, սա էլ կղեկավարի ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, հավանաբար՝ Անդրանիկ Քոչարյանը: ԱԺ հանձնաժողովների ղեկավարների հարցը հետաձգվել է, երեկ չի քննարկվել։ Հանձնաժողովների քանակը չի ավելանա, կմնա 11»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page