top of page

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քիչ հետո նիստ է մեկնարկելու. «Ժողովուրդ»

  • Aug 17, 2021
  • 1 min read

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քիչ հետո նիստ է մեկնարկելու:


Իշխանական ֆրակցիան պետք է քննարկի նախ այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որը մի քանի ժամից պետք է ներկայացվի երկրորդ ընթերցման, ապա հնարավոր է ՔՊ խմբակցությունը քննարկի նաև կառավարության ծրագիրը, որտեղ պետք է իշխանական ֆրակցիան առաջարկություններ ներկայացնի:


ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ խմբակցության ղեկավարությունն իրենց քննարկման օրակարգ չի ներկայացրել:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page