Քաղաքական հայացքների համար Վանաձորի հիվանդանոցի լաբորանտին ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորանտ Արմինե Պողոսյանին քաղաքական հայացքների համար ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել։ Պողոսյանը, որը 2021-ի փետրվարից «Հայրենիք» կուսակցության անդամ է, «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։
MediaHub-ի հետ զրույցում Պողոսյանը հայտնեց, որ խնդիրն առաջացել է հունիսի 7-ին, երբ ինքը քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում է եղել, բայց իրեն զանգահարել են ու հորդորել մարզպետարան ներկայանալ և աշխատանքից ազատվելու դիմում գրել։
Մեզ հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության Լոռու տարածքային կառույցի պատասխանատու Վահե Դոխոյանը նշեց, որ Արմինե Պողոսյանին ոչ միայն քարոզարշավի առաջին օրն են նույն հարցով դիմել, այլ նաև քարոզարշավից մի քանի շաբաթ հետո հայտնել են, որ եթե սեփական կամքով դիմում չգրի, այլ ճանապարհ կգտնեն աշխատանքից ազատելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments