«Դուք այդ մարդուն լո՞ւրջ եք ընդունում». Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԽ քարտուղարի մասին

Դուք այդ մարդուն լո՞ւրջ եք ընդունում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «MediaHub.am»,-ի թղթակցի հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը փորձել է ՌԴ-ին դուրս թողնել բանակցության գործընթացներից, և Հայաստանն է ամեն բան արել, որ ՌԴ-ն դուրս չմնա բանակցություններից:
Ռոբերտ Քոչարյանը կասկած հայտնեց՝ արդյո՞ք երեք տարում մեկ լուրջ հայտարարություն չարած մարդու հայտարարությունը պետք է մեկնաբանել:
«Մեր ամբողջ խնդիրների զգալի մասը հենց դրա համար է, որ նման կարգի գիտելիքներ և անցյալ ունեցող մարդիկ հայտնվել են չափազանց լուրջ պաշտոնների վրա: Եթե այդ կառույցն ուղղակի չգիտեր, որ Թուրքիան մաս է կազմելու այս պատերազմին, որ սկսվելու է մի քանի օր անց, հիմա այդ մարդու մասին ի՞նչ խոսենք, ինչի՞ մասին խոսենք, ո՞ւմ հայտարարությունը մեկնաբանենք»,- հարց հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանը:























Comments