top of page

Ավագանու միջոցով պաշտոնանկ անել Մարությանին չեն ուզում, որովհետև հարմար թեկնածու չկա. «Հրապարակ»

Jul 17, 2021
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայկ Մարությանի փրկօղակը։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանն ու թիմը ցանկանում են ազատվել «կարգին» քաղաքապետից, ինչի մասին նույնիսկ հայտարարեց Փաշինյանի խորհրդական, այժմ՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։


Սակայն իշխանական թիմում հասկացել են, որ նոր ընտրություններ նշանակելով՝ կարող են կորցնել Երևանը, որովհետև, չնայած ՔՊ-ն Երևանում հաղթել է, բայց իրենց ու «Հայաստանի» ձայների տարբերությունը մեծ չէ, ու որքան էլ որ Խաչատուր Սուքիասյանն ուզենա այդ պաշտոնն օր առաջ զբաղեցնել, նոր ընտրությունը ռիսկային է՝ քոչարյանականները կարող են մոբիլիզացնել իրենց ուժերն ու հաղթել։ Իսկ ավագանու միջոցով պաշտոնանկ անել Մարությանին չեն ուզում, որովհետև հարմար թեկնածու չկա ցուցակում։


Ավելին՝ ասացին, որ Փաշինյանը հիմա փորձում է հարաբերությունները հարթել Մարությանի հետ։ Այն ձեռքը, որ չես կարողանում կտրել, պաչի՝ դիր ճակատիդ․ ասում է ժողովրդական ասացվածքը»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page