top of page

Քերոբյանն ու «Lufthansa» ավիաընկերության ներկայացուցիչները քննարկել են Գյումրիում հաբ հիմնելու հարցը



Օգոստոսի 11-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Lufthansa» ավիաընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «Lufthansa» ընկերության հետ համագործակցության հեռանկարներն ու ուղիները, ընդգծվել Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտի առաջնահերթությունները։


Կարևորելով Հայաստան-Գերմանիա գործարար կապերի ակտիվացումը՝ Վահան Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան։


Ներկայացնելով Հայաստանի համար կարևոր զբոսաշրջային շուկաները՝ նա ընդգծել է այդ ոլորտում հատկապես որակի վրա շեշտադրում անելու պետական քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարը խոսել է Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային հոսքեր ունենալու կարևորության մասին և ընկերության ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակել երկու երկրների միջև այդ հոսքերի ակտիվացման նպատակով համատեղ մարքեթինգային արշավներ կազմակերպելու հարցերի շուրջ։


«Lufthansa» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է գերմանացի զբոսաշրջիկների համար, հետևաբար՝ իրենք շահագրգռված են օգտագործել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր բերելու հնարավորությունը և պատրաստ են համագործակցել մարքեթինգային արշավների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։


Հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրիում «Lufthansa» ավիաընկերության հաբ հիմնելու հարցը և Գյումրիի օդանավակայանից «Lufthansa» ավիաընկերության ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։





留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page