Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն ակցիա արեցին Կառավարության դիմաց․(տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա էին իրականացնում, նրանք պնդում էին, որ իրենց հաստիքները կրճատվել է: Քաղաքացիներից մեկը նշում էր՝ իրավիճակը ստիպում է լքել երկիրը: «Մենք սիրում ենք մեր երկիրը, աշխատանքը մենք այս ոլորտի երիտասարդ կադրերն ենք, չենք ուզում թողնել ու գնալ այստեղից: Ես ունեմ տանը անչափահաս երեխա, բայց ստիպված պետք է գնամ տանը պարապ նստեմ»,- նշեց քաղաքացին: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, որն իր խոսքում նշեց՝ այս բարեփոխումներն արվում են «մեռած տղերքի» հիշատակը վառ պահելու համար: «Ես պատերազմից եկել եմ ու խոսք տվել՝ ամեն ինչ պետք է անեմ, որ մեռած տղերքի համար լավ լինի ու նրանց հիշատակը վառ պահեմ և դա կլինի հզոր տնտեսություն կառուցելով»,- նշեց Վահան Քերոբյանը: Ակցիայի ընթացքում քաղաքացիներն ընդգծեցին, որ տնտեսությունը կառուցում են՝ զոհված հերոսների հարազատների հաստիքը կրճատելով: Նրանք նաև նշում էին, որ բովանդակային ոչ մի մեկնաբանություն և պատասխան չեն ստացվել նախարար Վահան Քերոբյանի կողմից: Ակցիայի մասնակիցներից մեկը, որը Լոռու մարզպետարանի աշխատակից է, նշեց, թե Քերոբյանն առաջարկում է տեքստիլում աշխատել, բայց ինքը չունի դրա հնարավորությունը: «Աշխատակիցների 70 տոկոսը կրճատվել է, նախարարը ասում է՝ գնացեք տեքստիլում մտեք աշխատանքի, բայց ես չունեմ դրա հնարավորությունը, ոչ մեկ մեզ նորմալ պատասխան չի տալիս, չենք հասկանում իրավիճակը»,- ասաց Արթուր Խամվելյանը: Քաղաքացիները նշում էին, որ Վահան Քերոբյանը գյուղատնտեսության հետ որևէ կապ չունի և գյուղատնտեսությունը նման կերպ չեն զարգացնում, նա չի պատկերացնում ոլորտը և ուղղակի մարդկանց է կրճատում: Մենք պայքարելու ենք մինչև վերջ և դիմելու ենք բոլոր կառույցներին:
Քաղաքացիները բողոքի ակցիան շարունակելու են նաև Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ:
Նյութի աղբյուրը՝ tert․am























Comments