Ճապոնիայում պայթյուն Է տեղի ունեցել քիմիական գործարանում. «Արմենպրես»
May 11, 2021
1 min read

Մայիսի 11-ին պայթյուն Է տեղի ունեցել քիմիական գործարանում, որը գտնվում Է Ճապոնիայի Ֆուկուսիմայի հյուսիս - արեւելյան պրեֆեկտուրայի Իվակի քաղաքում: Պատահարի հետեւանքով տուժել Է առնվազն չորս մարդ:
Պայթյունից հետո ձեռնարկությունում բռնկում Է առաջացել: Միջադեպի վայր են ժամանել հրշեջ խմբեր եւ ոստիկանությունը: Գործարանը պատկանում Է Sakai Chemical Industry ընկերությանը: Այնտեղ արտադրում են ցինկի փոշի կոսմետիկական արդյունաբերության համար:























Comments