top of page

Կրակոցներ՝ թիվ 11/11 ընտրատեղամասում. ՔԿ

Jun 20, 2021
1 min read

2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչում: Նույն օրը՝ ժամը 10:10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Գեղանիստ համայնքի երկու բնակիչներից՝ պոլիտրավմա ախտորոշմամբ բուժօգնության դիմելու մասին:


Ահազանգերի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքում պարզվել են մի շարք հանգամանքներ:


Նախնական տվյալներով՝ 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատաշեն համայնքում տեղակայված 11/11 ընտրատեղամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի, նույն կուսակցության անդամներ, նշված տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող անձանց, այդ թվում՝ թեկնածուի որդու և հանձնաժողովի նախագահի միջև, որը շարունակվել է ընտրատեղամասի բակում, ինչին մասնակցել են նաև ընտրության եկած անձինք, որի ընթացքում հնչել են կրակոցներ:


Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.4-րդ հոդվածով:


Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին, որն ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը:


Նախաքննությունը շարունակվում է:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page