top of page

Բացահայտվել է «թմրաշղթա»․ հայտնաբերվել են թմրամիջոցներ ու զենք-զինամթերք

Jul 20, 2021
1 min read

Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողներն ամենօրյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ թմրամիջոցների իրացման վերաբերյալ տեղեկություններ է ձեռք բերվել։ Հուլիսի 15-ին իրականացրած հատուկ միջոցառման ընթացքում մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերվել ու Էրեբունու բաժին բերման են ենթարկվել վեց տղամարդիկ, որոնց կասկածում էին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մեջ։ Նրանք խուզարկվեցին։


Ինչպես հայտնում են ոստիկանությունից, հայտնաբերվեցին մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բերման ենթարկվածներից մեկն էլ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր։ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները տեղեկություն ունեին, որ թմրամիջոցի նմանվող զանգվածները նրանց իրացրել էր 32-ամյա մի տղամարդ։ Հուլիսի 15-ի երեկոյան նա ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խուզարկվեց։ Տղամարդու մոտ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ կային։


Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկվեց նրա բնակության վայրը։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով թմրամիջոցների նմանվող զանգվածներ, քացախաթթվի անհիդրիդ, ինչպես և «Մակարով» ատրճանակ, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ և այլն։ 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page