Ապօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի. «Ժողովուրդ»
- Oct 16, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչությունն առաջիկայում նախաքննության ավարտ է հայտարարելու մի աղմկահարույց քրեական գործով, որը վերաբերում էր ապօրինի որդեգրումներին:
Այդ զգայուն քրգործով որպես մեղադրյալ անցնում էր հայտնի բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը, սակայն գործով անցող բոլոր մեղադրյալները դեռ շարունակում են պնդել, որ մեղավոր չեն, և հայտարարել, թե ոչինչ էլ չի բացահայտվել կամ չի ապացուցվել։ Թե այս պայմաններում ինչպես կընթանա գործի դատաքննությունը դատարանում, ցույց կտա ժամանակը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որդեգրումների գործը երկու մասի է բաժանվելու: Մի մասն արդեն կուղարկվի դատարան, իսկ մյուս մասով ՀԿԳՎ-ում ուսումնասիրությունները կշարունակվեն»։


























Comments