top of page

Քննիչ հանձնաժողովում փորձագետի անվան տակ փորձում են ներգրավել քաղաքական դեմքերի. «Իրավունք»

Oct 19, 2021
1 min read


«Իրավունք» թերթը գրում է.

«Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանում որևէ գործընթաց դեռևս չկա:

Սակայն, ինչպես նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, նույնիսկ չձևավորված պայմաններում այն մոտեցումները, որոնք ներկայացված են եղել, և որոնք դրված են լինելու այդ հանձնաժողովի հիմքում, որևէ ձևով ընդունելի չեն` սկսած հանձնաժողովի անդամների համամասնությունից:

«Եթե հանձնաժողովը ձևավորվի անվտանգության հարցերի հանձնաժողովի հիմքով, ապա իշխանությունն ունենալու է 7 ներկայացուցիչ, իսկ ընդդիմությունը` 4: Բնականաբար, այդ համամասնությամբ չի կարելի համարել, որ հնարավոր է արդյունավետ աշխատել: Այս ձևով այդ հանձնաժողովը որևէ օբյեկտիվություն ապահովել չի կարող:

Էլ չեմ խոսում այն մասին, որ փորձագետի անվան տակ փորձում են ներգրավել անձանց, որոնք ոչ թե փորձագետ են, եթե նույնիսկ ունեն ռազմական բնույթի գիտելիքներ, այլ իրականում քաղաքական դեմքեր են, ովքեր ընտրություններից առաջ այս կամ այն ձեւով շփման մեջ են եղել իշխանության հետ»:

Մանրամասն թերթի այսօրվա համարում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page