top of page

Ռուսերենից որևէ մեկը 20 միավոր չի ստացել, իսկ 172 դիմորդ չի հաղթահարել անցողիկ շեմը քիմիայից

Jun 29, 2021
1 min read

Հունիսի 25-ին դիմորդները միասնական քննություն հանձնեցին «քիմիա» առարկայից։ Հայտագրվել էր 1 123 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1 042-ը։


Դրական միավորի շեմը չի հաղթահարել 172 դիմորդ կամ դիմորդների 16,5%-ը։ Միջին միավորը եղել է 13,36։ 20 միավոր ստացել է 32 դիմորդ։


Նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն ավելացել է։ Եթե 2020թ- ին քիմիայից 341 դիմորդ էր միասնական քննություն հանձնել, ապա այս տարի՝ 1042-ը։


«Ռուսաց լեզվի» միասնական քննությանը հայտագրվել էր 264 դիմորդ, սակայն մասնակցել է 246-ը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 19-ը կամ դիմորդների 7,7%-ը։ Ոչ մի դիմորդ 20 միավոր չի վաստակել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page