top of page

ԳԹԿ-ն հրապարակել է 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Jun 11, 2021
  • 1 min read

ree

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հանրապետության 15 քննական կենտրոններում հունիսի 8-ին անցկացված «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննությանը մասնակցած դիմորդների թիվը: Վերոնշյալ առարկաների քննություններին մասնակցել է 1 513 դիմորդ:


«Աշխարհագրություն» առարկայից քննությանը մասնակցել են բոլոր հայտարարագրվածները՝ 187 հոգի: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 19 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 43: Այդ առարկայից միջին միավորը եղել է 13.99:


«Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը հայտարարագրված 31 դիմորդներից մասնակցել է 29-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 7-ն է, 18-20 միավոր հավաքածների թիվը՝ նույնպես 7: Միջին միավորն այս առարկայից եղել է 13.06:


«Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը հայտարարագրված 1297 դիմորդներից մասնակցել է 1361-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 274 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 305: Միջին միավորն այս առարկայից եղել է 12.75:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page