top of page

Քոչարյանի և մյուսների գործով կարճման վերաբերյալ բողոքների քննությունը հետաձգվեց

May 31, 2021
1 min read


Վերաքննիչ դատարանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով կարճման վերաբերյալ բողոքների քննությունը:


Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը:


Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հետաձգել դատական նիստն այն պատճառաբանությամբ, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։

Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը միացան միջնորդությանը և խնդրեցին հետաձգել նիստը` նշելով, որ Ալեքսանյանը, հնարավոր է, բողոքների հետ կապված ասելիք ունենա։ Դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը մինչև հունիսի 24-ը, ժամը 14։00։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page